ArchiTek Soft
Անհատներին

Ձեր կահույքը՝ Ձեր սենյակում, դեռ մինչև պատվիրելը

Ուղարկեք չափերը կամ լուսանկարները և ստացեք Ձեր սենյակի ճշգրիտ 3D մոդելը, տեսանյութ և AR՝ իրական չափերով։ Հետո պատվիրեք ցանկացած արտադրողից՝ արդեն կայացված որոշմամբ։

3D
Էսքիզ
Էսքիզ3D
Ձեռքի էսքիզ → 3D
Ինչ ենք լուծում

Ինչն է սովորաբար սխալ գնում կահույք պատվիրելիս

  • Չի տեղավորվում

    Դուռը դիպչում է սառնարանին, դարակը՝ պատուհանագոգին, իսկ անցումը մնում է նեղ։ Սա պարզվում է միայն տեղադրելիս։

  • Գույնը այլ է

    Նմուշի վրա գույնը մի բան է, Ձեր սենյակի լույսի տակ՝ այլ։

  • Դժվար է որոշել միասին

    Էսքիզից կամ կատալոգից ընտանիքը չի պատկերացնում արդյունքը, և որոշումը հետաձգվում է։

Ինչ եք ստանում

Ձեր սենյակը՝ դեռ մինչև որևէ դետալ կտրելը

Ամեն ինչ պատրաստվում է մեկ ճշգրիտ 3D մոդելից՝ Ձեր սենյակի չափերով։

Հեռախոս, որի էկրանին խոհանոցը AR-⁠ով դրված է դատարկ սենյակում
AR · 1:1 մասշտաբ
  1. 01

    Ֆոտոռեալիստիկ 3D շրջայց

    Ձեր Web Viewer հղումը բացվում է ցանկացած հեռախոսում՝ առանց հավելվածի։ Պտտեք, մոտեցրեք և բացեք յուրաքանչյուր դուռ ու դարակ։

  2. 02

    Շարժման տեսանյութ

    Բոլոր դռներն ու դարակները՝ շարժման մեջ։ Հարմար է ուղարկել ընտանիքին կամ արտադրողին։

  3. 03

    AR՝ Ձեր սենյակում

    Հեռախոսի տեսախցիկով կահույքը դրվում է Ձեր իրական սենյակում՝ 1:1 մասշտաբով։

  4. 04

    4K պատկերներ

    Ֆոտոռեալիստիկ պատկերներ տարբեր անկյուններից՝ իրական նյութերով և լույսով։

Կարևոր է իմանալ

Մենք նախագծում և ցույց ենք տալիս, արտադրողը՝ պատրաստում

  • ArchiTek Soft

    Պատրաստում ենք 3D-⁠ն, տեսանյութը, AR-⁠ը և Live 3D-⁠ն և ամեն ինչ հավաքում մեկ անձնական էջում՝ մուտքի կոդով։

  • Ձեր ընտրած արտադրողը

    Պատրաստում և տեղադրում է կահույքը՝ ըստ Ձեր հաստատած տարբերակի։ Ցանկության դեպքում կառաջարկենք գործընկեր արտադրողների։

Փաթեթները

Ընտրեք Ձեր փաթեթը

Գինը հաշվում ենք կահույքի ֆասադի քմ-⁠ով, ոչ թե սենյակի մակերեսով՝ 2 000 դրամից / քմ։

 

Հիմնական վիզուալ փաթեթ

Եթե ուզում եք արագ տեսնել և հաստատել կահույքի դիզայնը

2 000 դրամից / քմ

Տիպային 3 մ խոհանոց (6,12 քմ, պարզ բարդություն)՝ ≈ 12 200 դրամ

  • 3D հղում, AR, 4K պատկերներ և տեսանյութ
  • Հղումը՝ 30 օր
  • Մինչև 2 անվճար փոքր ուղղում

Մեր խորհուրդը

Ինտերակտիվ Live 3D փաթեթ

Եթե ուզում եք ընտանիքով քայլել Ձեր ապագա տանը և միասին որոշել

3 000 դրամից / քմ

Տիպային 3 մ խոհանոց (6,12 քմ, պարզ բարդություն)՝ ≈ 18 400 դրամ

  • Ձեր իրական սենյակը և Live 3D շրջայց
  • Live 3D՝ 4 ժամ, 20 օր ընթացքում
  • Մինչև 4 անվճար փոքր ուղղում

 

VIP փաթեթ

Եթե կարևոր են առաջնահերթությունը և որոշելու ավելի շատ ժամանակ

4 500 դրամից / քմ

Տիպային 3 մ խոհանոց (6,12 քմ, պարզ բարդություն)՝ ≈ 27 500 դրամ

  • Live 3D փաթեթը՝ առաջնահերթ հերթով
  • Live 3D՝ 8 ժամ, 30 օր ընթացքում
  • Մինչև 6 անվճար փոքր ուղղում
Ինչպես է աշխատում

Չորս քայլ՝ հարցումից մինչև արդյունք

  1. 01Հարցում

    Նշում եք կահույքը և ուղարկում չափերը կամ սենյակի լուսանկարները։

  2. 02Գին

    Հաստատում ենք գինը և ժամկետը մինչև աշխատանքը սկսելը։

  3. 033D և հաստատում

    Բացում եք 3D հղումը, փոխում գույները, տեսնում AR-⁠ով և հաստատում։

  4. 04Արդյունք

    Անհատներին՝ պատկերներ, տեսանյութ և հղում արտադրողի համար։ Բիզնեսին՝ նաև արտադրամասի ֆայլերը։

Ինչպես է աշխատում

Պատրա՞ստ եք տեսնել Ձեր սենյակը 3D-⁠ով

Ուղարկեք չափերը կամ սենյակի լուսանկարները՝ մնացածը մենք կանենք։

Անհատներին. Ձեր կահույքը 3D-ով և AR-ով՝ մինչև պատվիրելը — ArchiTek Soft