ArchiTek Soft
Մեր մասին

Կահույքի 3D ինժեներիա՝ Հայաստանից

Մենք նախագծում ենք կահույքը միլիմետրի ճշտությամբ և ցույց տալիս այն ինտերակտիվ 3D-⁠ով և AR-⁠ով, որ որոշումը կայացվի մինչև պատրաստելը։ Կահույք չենք արտադրում և չենք վաճառում․ աշխատում ենք անհատների և արտադրողների հետ։

Կախովի TV կահույք՝ փայտանման ֆասադներով, 3D պատկեր
Իրական նախագիծ · 3D պատկեր
Ինչ ենք անում

Մեկ մոդել՝ որոշումից մինչև արտադրամաս

Յուրաքանչյուր նախագիծ մշակում ենք մեկ անգամ՝ միլիմետրի ճշտությամբ և իրական նյութերով։ Այդ մոդելից են ստացվում և՛ պատկերները, և՛ արտադրամասի ֆայլերը։

Մոտեցում

Ինչպես ենք աշխատում

  • Մեկ մոդել՝ վաճառքից մինչև արտադրամաս

    Պատկերները, տեսանյութը, 3D հղումը և արտադրական ֆայլերը ստացվում են նույն մոդելից։ Այդ պատճառով պատվիրատուի հաստատածը և արտադրամասի կտրածը համընկնում են։

  • Իրական նյութեր և կոնստրուկցիա

    Դեկորներն ու ֆուրնիտուրան վերցնում ենք արտադրողների կատալոգներից՝ իրական կոդերով։ Հաշվի ենք առնում սալի հաստությունը, եզրաշերտը և հավաքման եղանակը։

  • Որոշումը՝ էկրանին

    Պատվիրատուն տեսնում է իր ապագա սենյակը, ոչ թե էսքիզ կամ նկարագրություն։ Փոփոխություններն արվում են 3D-⁠ում՝ մինչև որևէ դետալ կտրելը։

Փաստեր

Կարճ մեր մասին

  • 2024

    Տարին, երբ սկսեցինք աշխատել կահույքի ոլորտում

  • Վանաձոր · Երևան

    Հայաստան

  • 3 լեզու

    Հայերեն, ռուսերեն և անգլերեն

  • 24–48 ժ

    Առաջին 3D հղումը՝ սովորաբար, կախված նախագծի բարդությունից

Պատմեք մեզ Ձեր նախագծի մասին

Ուղարկեք չափերը կամ էսքիզը, և կառաջարկենք Ձեզ հարմար փաթեթը։

Կահույքի 3D ինժեներիա՝ Հայաստանից — ArchiTek Soft